Հեղինակային բնագիտության առարկայական ծրագիր

2022-2023 թթ. ուս.տարի

4-5-րդ դասարան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում բնագիտություն դասընթացը դասավանդվում է հիմքում ունենալով՝

-հեղինակ ուսուցչի մշակած ծրագիրը

-սովորողի անհատական պլանը

-կրթահամալիրի ուսումնական օրացույցը

-կրթահամալիրային ստուգատեսները, ճամբարները, ամենամյա բնատեխնիկական ստուգատեսը, Էկոտուրը, Արևորդի փառատոն-ստուգատես։

Հեղինակային բնագիտությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնագիտական, բնապահպանական, բույսերի և կենդանիների խնամքի  նախագծերի ձևով, ուսումնական ագարակում, լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա:

Հեղինակային բնագիտությունը դասավանդվում է ինչպես առկա, այնպես էլ հեռավար ուսուցմամբ։

«Բնագիտություն» առարկայի ուսուցման խնդիրները.

  • 4-5-րդ դասարաններում բնության մեջ մարմինների և երևույթների վերաբերյալ
    պարզագույն (հիմնականում զգայական մակարդակի), բայց համակարգված
    գիտելիքների ստացումն է, նոր կարողությունների և հմտությունների զարգացումը:
  • Պարտիզպան-սովորողի ձևավորում:
  • Կենդանասեր-բուսասեր սովորողի ձևավորում:
  • Բնապահպան սովորողի ձևավորում (ջրի, էներգիայի խնայում տանը և դպրոցում)
  • Բնության մեջ արագ կողմնորոշվելու հմտությունների ձևավորում (հորիզոնի կողմեր՝ կողմնացույցով և առանց կողմնացույցի):

Նպատակ — Դասընթացն առավել կարևոր է որպես նախապատրաստություն բնագիտության մեթոդի հետ ծանոթացման և միջին ու ավագ դպրոցներում բնագիտական առարկաների
ինքնուրույն ուսումնասիրության համար:

Կրթահամալիրում գործում է նաև հեռավար-առցանց ուսուցում։

Բնագիտություն առարկան կարելի է բաժանել հետևյալ ենթաբաժինների՝

  • Ֆիզիկական աշխարհագրություն — ծանոթացում աշխարհագրական օբյեկտների հետ
  • Կենսաբանություն — բույսերի, կենդանիների խնամք
  • Աստղագիտություն
  • Պարտիզպանական շուրջտարյա աշխատանքներ
  • Բնապահպանություն — – ընդհանուր ծանոթացում բնապահպանությանը (Անթափոն կենցաղ)
  • Շրջակա միջավայրի բարեկարգում, խնամում, պահպանում
  • Արտադրական ուսուցում — գինետուն

4-5-րդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա

Դիտել և նկարագրել երևույթը
երևույթի վերաբերյալ կատարել հարցադրումներ
երևույթների դիտումների արդյունքների բացատրության համար ինքնուրույն հիպոթեզներ առաջադրել
հիմնական ֆիզիկական մեծություններ (երկարություն, մակերես, զանգված, ժամանակ, ջերմաստիճան և այլն)
փորձի արդյունքներն իր գիտելիքների և կարողությունների սահմանում
ներկայացնել
պատկերացում կազմի ֆիզիկական քարտեզի և հատակագծի մասին (անցնելիք ուղու քարտեզագրում, դասարանի, բակի, թաղամասի, տուն-դպրոց հատակագծի կազմում)
փորձեր կատարելու պարզագույն հմտություններ
փորձերից համապատասխան եզրակացություններ անելու հմտություններ։

Ինքնուրույն խնամի իր բույսն ու կենդանին:

Ուսումնական միջավայր.
Քանի որ բնագիտություն առարկայի ուսումնասիրման մի մասն են կազմում լաբորատոր փորձերն անհրաժեշտ է.
• կահավորված լաբորատորիա, որտեղ սովորողները կկարողանան
ինքնուրույն փորձեր կատարել,
• թվային գործիք
• բնագիտական և գիտահանրամատչելի գրականություն, բնագիտական -ընթերցարան
Ուսումնական միջավայր է ջերմոց-լաբորատորիան, կրթահամալիրի կայքը և ենթակայքերը, բակը, բնությունը, աստղացուցարանը, ուսումնական ագարակը:

Իմ անհատական բլոգի բնագիտական ընթերցարանները՝ 4-րդ դասարան և 5-րդ դասարան:

Ուսումնական նախագծեր

Ապարներ և օգտակար հանածոներ

Իմ կենդանին, իմ բույսը

Անթափոն կենցաղ

«ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑԻ ԿԱԶՄՈՒՄԸ», ՉԱՓՈՒՄՆԵՐ

Երկրաշարժ

Սնկեր

Արևորդի փառատոն


Թեմաններ կան ուսումնասիրում ենք նախագծի տեսքով, որն էլ ավելի է թույլ տալիս ընդլայնելու սովորողների մտահորիզոնը, ստեղծագործելու ունակությունը, ինչպես նաև ավելի լայն շերտերով ուսումնասիրել տվյալ թեման։ Կարող են լինել նախագծեր, որոնք կառաջարկվեն սովորողների կողմից, հաշվի առնելով նրանց հետաքրքրությունը և մեր հեղինակային մանկավարժության մոբիլ լինելը։
Դրանք կարելի է նախատեսել կիսամյակում՝ 1-2 նախագիծ:

4-րդ դասարան

Բնագիտական ընթերցարան

*Բնությունը և մարդը (8 ժամ)

*Մարմիններ, նյութեր (6 ժամ)
* Տիեզերք: Արեգակնային համակարգ, Լուսին (6 ժամ)
* Երկիր մոլորակ. Մայրցամաքներ և օվկիանոսներ (10 ժամ)
* Տեղանքի հետազոտում և կողմնորոշում, կողմնորոշում բնության մեջ (10 ժամ)

*Քարտեզ, գլոբուս, հատակագիծ (6 ժամ)
* Բնակավայրի հատակագծի կազմում (4 ժամ)
* Չափեր և չափումներ (4 ժամ)
* Ես և իմ մարմինը. առողջ ապրելակերպ, խնամք, հիգիենա (4 ժամ)
* Շրջակա միջավայրի խնամք. բույսեր և կենդանիներ (10 ժամ)


5-րդ դասարան

Բնագիտական ընթերցարան —5-րդ դասարան:
* Մարմիններ և նյութեր (8 ժամ)
* Չափեր և չափումներ (4 ժամ)

*Քարոլորտ (18 ժամ)

*Ջրոլորտ (10 ժամ)

*Մթնոլորտ (10 ժամ)

*Կենսոլորտ (10 ժամ)

*Տիեզերք (8 ժամ)

Սովորողի ուսումնական գործունեության ձևերը. դրանց հիմնական
բովանդակությունը, կազմակերպումը

Ծրագիրը հիմնվում է դիտարկումների, փորձերի, հետազոտությունների, ուսումնասիրությունների, եզրահանգումների, պարբերաբար այց ուսումնական ագարակ, համատեղ նախագծեր, շուրջտարյա պարտիզպանական աշխատանքներ, մասնակցությունը ամենամսյա բնագիտական ֆլեշմոբներին, Բնատեխնիկսկան ստուգատեսին և էկոտուրին: Առարկան ավելի բովանդակալից դարձնելու նպատակով ուսումնառությունը ուղեկցվում է համապատասխան թեմաների կինոդիտումներով, աստղացուցարան, թանգարաններ այցելելություններով, հայրենագիտական- բնագիտական ճամփորդություններով:

Արևելյան դպրոցում բնագիտության ուսումնական պարապմունքները կազմակերպվում են հետևյալ սկզբունքով’

  • Բնագիտության ուսումնական պարապմունքի 2 ժամը յուրաքանչյուր դասարանում իրար հետևից (հաջորդաբար) է դրված (ագարակ, թանգարան և այլ ուսումնական վայրեր այցելելու համար)
  • Բնագիտության ուսումնական պարապմունքի ժամանակ սովորողներ 7-8 հոգանոց խմբերով, հերթափոխով պարտիզապուրակային գործունեություն են իրականացնում Գոհար Հովհաննիսյանի հետ։

5.Գնահատումը
Սովորողները գնահատվում են բլոգում հրապարակած իրենց բնագիտական նախագծային աշխատանքների, հետազոտությունների հիման վրա, ինչպես նաև հաշվի է առնվում պարտիզպանական գործունեությունը, ամենամսյա բնագիտական ֆլեշմոբի մասնակցությունը, խրախուսվում է սովորողի մասնակցությունը ամենամյա բնագիտատեխնիկական ստուգատեսին և էկոտուրին, հայրենագիտական-բնապահպանական արշավներին և ճամբարներին: Գնահատանիշ չի դրվում։

Սովորողը պետք է ունենա անհատական ուսումնական բլոգ համապատասխան առարկայական բաժիններով, որի միջոցով էլ ամփոփում ենք կիսամյակը, տարին:

Գնահատումը կատարվում է սովորողի գործունեության հրապարակված արդյունքներով (ուսումնական բլոգ, ցուցադրություն, համերգ, ֆլեշմոբերի, ծեսերի-տոների, ստուգատեսների, ճամբարների, ճամփորդությունների մասնակցություն, ուսումնական նախագծեր և այլն)։

Գնահատող բոլոր գործիքները հավասարազոր են։

——Ուսումնառության կարգեր

  • Սովորողը պետք է ունենա ուսումնական բլոգ, որում սահմանված կարգով արտացոլվում է նրա ուսումնական գործունեությունը։
  •  Սովորողի ուսումնական առաջադիմությունը, գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, ֆլեշմոբերին, նախագծերին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում:
  • Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական նեթբուք-նոթբուքով կամ պլանշետով, տանն ունեն համացանց: Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար համացանցից, համակարգչից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն:
  • Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա, բնագիտական, բնապահպանական, բույսերի և կենդանիների խնամքի նախագծերի ձևով:

Categories: Առարկայական ծրագրեր, գնահատում | Оставьте комментарий

Навигация по записям

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....