Ուսուցիչների պարտադիր ատեստավորում

Ամփոփում

Օգոստոսի 22-ին մեկնարկեց ուսուցիչների պարտադիր ատեստավորումը, որը պետք է տևեր 9 շաբաթ ։ Ես ընդգրկված էի առաջին խմբում։

Ամեն շաբաթ / վեց շաբաթ/ ուներ իր թեմատիկ վերապատրաստումը։ Փորձեցի ամեն շաբաթից մի օգտակար նյութ, տեղեկություն վերցնել, սեփականացնել, օգտագործել ուսումնական պարապմունքի ժամանակ։

Վերջին երեք շաբաթը հատկացված էր առարկայական վերապատրաստմանը։ Չեմ ուզում հատ-հատ անդրադառնալ ամեն շաբաթվանը։ Փորձեմ ընդհանուր ներկայացնել իմ վերաբերմունքը։

Մեր խմբում կային այլ հանրակրթական դպրոցներից ուսուցիչներ։ Ձեռք բերեցի նոր ընկերներ։ Որպես ճամփորդ ամեն մի նոր ծանոթություն․․․ նոր ճամփորդական ուղի․․․ նոր համագործակցային կապեր։ Ընկերացանք, երևի վերապատրաստման ամենակարևոր ձեռքբերումներիցս մեկն էր։

Վերջին երեք շաբաթ՝ առարկայական վերապատրաստում, գործընկերոջս Շուշան Ալեքսանյանի հետ էր։ Բավականին արդյունավետ շաբաթներ։ Փորձեցինք վերանայել բնագիտական մեր ուսումնական գործունեությունը, քննարկումներ․․․ արդյունավետ էր։

Ուսուցիչների պարտադիր ատեստավորման դժվարություն կամ բարդություն, համարում եմ այն հանգամանքը, որ ամեն դեպքում մեր զբաղվածությանը զուգահեռ ծավալուն աշխատանք էր։

Ուսուցիչների պարտադիր ատեստավորման դժվարություն կամ բարդություն, համարում եմ այն հանգամանքը, որ ամեն դեպքում մեր զբաղվածությանը զուգահեռ ծավալուն աշխատանք էր։

Categories: Վերապատրաստում | Оставьте комментарий

Навигация по записям

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....