«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոն

Փառատոնային օրեր՝ նոյեմբերի 4-8

Արևելյան դպրոց

Համակարգող’ Իվետա Ջանազյան

«Արևորդի» փառատոնի նպատակն է բարձրացնել բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև խթանել Հայաստանի և Կովկասյան ամբողջ տարածաշրջանի բնապահպանական խնդիրների ստեղծարար լուծումները։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախագծային տարբեր խմբեր մասնակցում են հանրապետությունում իրականացվող տարբեր նախագծերի, մեր գործընկերներն են նաև «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի կազմակերպիչները: Սեբաստացիները մի քանի տարի շարունակ ուսումնական գծով  մասնակցում են «Արևորդի» միջազգային փառատոնին:

Մասնակիցները՝ կրթահամալիրի տարատարիք սովորողներ, բնագետներ, անգլերեն դասավանդողներ

Ժամանակահատված.

Նախապատրաստական աշխատանքներ՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4

Փառատոնի բացում՝ Նոյեմբերի 4

Փառատոնային օրեր՝ նոյեմբերի 4-8

Բնապահպանական ֆիլմերի միջոցով սովորողներին և դասավանդողներին ծանոթացնել բնապահպանական խնդրներին:

  • Բնապահպանական գիտելիքները սովորողները տանեն իրենց ընտանեկան դպրոցներ:
  • Բարձրացնել բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակը կրթության միջոցով:
  • Խթանել Հայաստանի և Կովկասյան ամբողջ տարածաշրջանի բնապահպանական խնդիրների ստեղծարար լուծումները:

Ընթացք՝

Նոյեմբերի 4-8-ին՝ փառատոնային օրերին, դասաժամերին և ընտանեկան դպրոցներում  կազմակերպել ֆիլմի դիտում-քննարկումներ, որոնց արդյունքները կարտացոլվեն սովորողների և դասավանդողների բլոգներում տեսանյութերի և վերլուծությունների միջոցով:

Մասնակցել «Արևորդի» միջազգային փառատոնի բացմանը:

Փառատոնի շրջանակում  մասնակցել հանրօգուտ աշխատանքների և ծառատունկի:

Պատրաստել կավե բաժակներ՝ «Արևորդի»  միջազգային բնապահպանական  փառատոնին նվիրված, որոնց նկարչական լուծումները թողնել սովորողների երևակայությանը:

Ֆիլմերը ներկայացված են՝ ըստ անվանակարգերի.

Տարրական դպրոց՝

·         Wildfire

·         Yellowstone 88 — Song of Fire 

Միջին դպրոց՝

·         In the Stream of Consciousness 

Հանդիպման օրեր.

Հոկտեմբերի 31, ժամ՝ 14:30

Հայերեն ենթագրերով ֆիլմացանկ’

SunChild 11th IEF Films with downloadable links.xlsx — Google Sheets

Աղբյուրը Հասմիկ Ուզունյանի բլոգ

Սովորողներ

Լևոն Մադոյանի ընտանեկան դպրոց

Դիտեցինք ֆիլմեր անտառային հրդեհների մասին։  Անտառային հրդեհները մեծ վնաս են տալիս բնությանը և աղտոտում են օդը։ Հրդեհներից ոչնչանում է բուսականությունը և շրջապատը դառնում է մոխիր, իսկ կյանքի համար անբարենպաստ պայմաններ է ստեղծվում, որից տուժվում են մարդիկ և բնությունը։ Անտառներում  հրդեհ կարող է առաջանալ մարդկանց անփութության պատճառով։ 

Ալեքսանդր Հովհաննիսյանի ընտանեկան դպրոց

Ֆիլմում բնակիչնրեից մեկը փրկել էր մոլորված 5 ամյա կարմիր պանդային, որին օգնություն ցույց տալուց հետո Նեպալի բնակիչները բաց թողեցին վայրի բնության մեջ: Հրդեհները ծխի մառախուղներ են առաջացնում, այսպիսով վտանգելով մարդկանց առողջությանը:

Արսեն Մուրադյանի ընտանեկան դպրոց

Ծխախոտի թույլ կրակը չոր խոտի վրա ընկնելով կարող է մեծ հրդեհի առաջացման պատճառ դառնալ՝ առաջացնելով գեղեցիկ բնության, անմեղ և անօգնական կենդանիների ոչնչացում։ Եվ ուրեմն պետք է անպայման իմանալ և պահպանել անվտանգության բոլոր կանոնները, սիրել և խնամել մեր այսքան գեղեցիկ բնությունը։

Մարկ Անանյանի ընտանեկան դպրոց

3֊րդ ֆիլմը «In the Stream of Consciousness» ամենա տխուրն էր։ Այնտեղ պատմեցին, որ բոլոր բնական աղետների պատճառը մարդկանց ինքնասիրությունն է, անտարբերությունը, ագահությունը։ Մարդիկ օգտագործում են բնության հանածոները վնասելով և չհարգելով բնությունը։ Իսկ բնությունը մեզ բոլորիս «պատժում» է աղետներով։ Մեր՝ մարդկանց պատճառով հաճախացել են բնական աղետները, հիվանդությունները։

Էդվին Հարությունյանի ընտանեկան դպրոց

Ես դիտեցի մի ֆիլմ։ Այս ֆիլմը պատմում էր Նեպալի անտառների մասին։ Պատմում էր, որ այնտեղ հրդեհ էր եղել ու հրշեջները տեսան մի լեմուր և վերցրեցին։ Լեմուրին մարդիկ պահում էին նրանց մոտ։ Մեկ-մեկ դպրոցականները գալիս էին մարդկանց մոտ ու տեսնում էին լեմուրին։ Տեսնում էին, թե ինչ կարա անի լեմուրը։ Շատ հետաքրքիր էր այս ֆիլմը։

Գրիգ Աբրահամյանի ընտանեկան դպրոց

Մենք դիտել ենք այս ֆիլմը։Այն բնապահպանական խնդիրնեևի մասին էր։Մարդկանց մասին էր , որոնք պայքարում էին կլիմայի աղտոտման համար, որ մաքուր պահենք, խնամքով օգտագործենք շրջակա միջավայրը։Հետաքրիր պայքար էր։

Էդգար Ստեփանյանին ընտանեկան դպրոց

Ես դիտեցի <<Wildfire>> ֆիլմը: Այդ ֆիլմը անտառային հրդեհների մասին եր: Հրդեհները մեծ վնաս են տալիս մայր բնությանը: Հրդեհները ոչնչացնում են անտառում ապրող կենդանիներին, աղտոտում են այդ միջավայրի օդը:

Գևորգ Սարգսյանի ընտանեկան դպրոց

Ես իմ ընտանիքի հետ դիտեցի մի քանի ֆիլմ, բայց կնշեմ <<Կատարյալ փոթորիկ>> ֆիլմը, որը պատմում էր Արևելյան Աֆրիկակայի երաշտի մասին՛ Քենիայում, Եթովպիայում, Սոմալիում20 միլիոն մարդ մատնված է սովի,տառապում է ջրի պակասից և աշխարհում տիրոխ թանկացումներից…

Գրիգ Աբրահամյանի ընտանեկան դպրոց

Մենք դիտել ենք այս ֆիլմը։Այն բնապահպանական խնդիրնեևի մասին էր։Մարդկանց մասին էր , որոնք պայքարում էին կլիմայի աղտոտման համար, որ մաքուր պահենք, խնամքով օգտագործենք շրջակա միջավայրը։Հետաքրիր պայքար էր։

Լյուսի Ֆիլիպի ընտանեկան դպրոց

Իմ դիտած ֆիլմերը շատ ազդեցիկ էին:Դրանք շատ ուսուցողական էին,սովորեցնում են մեզ թե ինչպես ջուրը խնայողաբար օգտագործել։Սովորեցնում են մեզ կրակի հետ զգույշ լինել,մեր կյանքը իմաստալից ապրել,ամեն ինչում զսպված և ուշադիր լինել,ընկերներին օգնել և ընկերասեր լինել։

Դանիել Խալափյանի ընտանեկան դպրոց

Առաջինն անիմացիոն ֆիլմ էր, որտեղ հատկապես երևում էր, թե ինչ վնասներ է կրում կենդանական աշխարհը հրդեհների պատճառով։ Ֆիլմից երևում էր, թե ինչպիսի կործանարար ազդեցություն կարող է գլոբալ տաքացումն ունենալ կենդանիների համար։ Շատ ցավալի էր տեսել, թե կլիմայի փոփոխության արդյունքում ինչպես են բիզոնները տառապում դիմակայելու ցուրտն ու բուքը։

Նարեկ Վարդանյանի ընտանեկան դպրոց

Արման Հարությունյանի ընտանեկան դպրոց

Առնո Գուլումյանի ընտանեկան դպրոց

Դանիել Խակափյանի ընտանեկան դպրոց

Անահիտ Ավագյան և ընկերներ

Դիանա Գևորգյան և ընկերներ

Տաթև Սահակյան և ընկերներ

Լիլիթ Սահակյան և ընկերներ

Categories: Համագործակցային նախագծեր, ճամփորդություններ, Արևորդի փառատոն | Оставьте комментарий

Навигация по записям

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....