Բնագիտատեխնիկական ստուգատես 2023

Կազմակերպիչ՝             Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզ։

Նպատակը՝ ստուգատեսը կազմակերպվում է որպես ուսուցիչների, սովորողների խմբի ուսումնական նախագիծ, որի նպատակն է հանրակրթության մեջ բնագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման, սովորողների տեխնիկական ստեղծագործության կազմակերպման հեղինակային փորձի ներկայացում, ամփոփում, խրախուսում, տարածում:

Տևողությունը՝ հունվարի 9-27-ը

Համակարգող՝ Իվետա Ջանազյան, i.janazyan@mskh.am

Մասնակիցներ — սովորողներ, դասավանդողներ, ընտանեկան դպրոցի մասնակիցներ։

Հայտաձև

Ստուգատեսային ուղղություններն Արևելյան (կրտսեր) դպրոցում

  • Ինքնաշեն խաղալիքներ
  • Բջջային հավելվածներ (հեռախոսային հետաքրքիր ուսումնական հավելվածներ’ ապարների, բույսերի, տեղանքի բարձրության որոշման և այլն)
  • Իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում
  • Ուսուցողական խաղերի և ծրագրերի կիրառություն
  • Դպրոցը՝  բնագիտական շուրջտարյա լաբորատորիա, բնագիտական փորձեր
  • Բնագիտատեխնիկական գործունեությունը ընտանիքում
  • Բնագիտական գործունեությունը իմացումի հրճվանք ծրագրում

Ինքնաշեն խաղալիքներ — տարբեր նյութերից խաղալիքների ստեղծման ընթացքը, խաղի կանոնները, ցուցադրումը։։

Բջջային հավելվածներ — սովորողների հետ փնտրում գտնում ենք հեռախոսային հավելվածներ, որոնք կարելի է կիրառել բնագիտական ուսումնական պարապմունքների ժամանակ։ Յուրաքանչյուր հավելվածի համար ստեղծել ուղեցույց, որը կօգնի տվյալ հավելվածից օգտվողին։

Իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում: Սովորողները ներկայացնում են տանը կամ դպրոցում իրենց կողմից ստեղծած գործիքները, որոնք կիրառելի են առօրյա կյանքում: Կրտսեր տարիքի սովորողները կարող են նաև ներկայացնել իրենց ծնողների օգնությամբ ստեղծած գործիքները: Հին իրերի նոր կիրառություն, թափոններից պատրաստված իրերը առօրյայում։

Ուսուցողական խաղերի և ծրագրերի կիրառություն: Այս անվանակարգում սովորողները ներկայացնում են իրենց կողմից հաճախ օգտագործվող ուսուցողական խաղերն ու ծրագրերը, որոնք օգնում են ուսումնական պրոցեսի ընթացքում: Առավել բարձր կգնահատվեն հեղինակային խաղերն ու ծրագրերը:

Դպրոցը՝ բնագիտական շուրջտարյա լաբորատորիա, բնագիտական փորձեր:Դասավանդողները սովորողների խմբի հետ ներկայացնում են դպրոց պարտեզում աստեղծված միջավայրը, ներքին, արտաքին ջերմոցները, ծաղկանոցները, իրենց կողմից կատարած բնագիտական փորձերը։

Բնագիտատեխնիկական գործունեությունը ընտանիքում։ Սովորողն իր ընտանեկան դպրոցում ներկայացնում է իր բնագիտական գործունեությունը /բնագիտական փորձեր, կանաչ անկյուն կամ ծաղկանոց, բույսի կամ կենդանու խնամք և այլն/։

Բնագիտական գործունեությունը իմացումի հրճվանք ծրագրում։ Դասվարները փաթեթով ներկայացնում են իրենց և սովորողների բնագիտական գործունեությունը իմացումի հրճվանք ծրագրով։

Արևելյան դպրոցի հայտաձև

Ժամանակացույց

Հունվարի 10 ՝ 11:55 — 12:40  Ինքնաշեն ժամացույցների պատրաստում։ Սիդոնյա Վիրաբյան և ընկերներ։

Հունվարի 12, 19, 26 11.00-12.00 — Հեքիաթի մոտիվներով. Ջանի Ռոդարի։ Թափոններից հերոսների կերպարների պատրաստում։ Թեհմինե Հարությունյան և ընկերներ։

Հունվարի 12, 10.00-11.00Ինքնաշեն խաղալիքներ։ Անահիտ Ավագյան և ընկերներ։

Հունվարի 11, 18, 25, ժամը 11.00-12.00 — Ուրախ օտար լեզու ջոկատ։ Բնագիտական ֆիլմերի թարգմանություն։

Սովորող-սովորեցնող

Հունվարի 10 — 9.30-11.00 — Բջջային հավելվածներ Միջին դպրոց- Ջոկատ անիվների վրա

Հունվարի 13 — 9.30-11.00 — Հյուսիսային դպրոց-պարտեզի ճամբարականներ- Ջոկատ անիվների վրա։ Լեգո-ճարտարապետություն։

Նախագծային փաթեթներ

Լիլիթ Սահակյան և ընկերներ

Արմինե Մնացականյան և ընկերներ

Անահիտ Ավագյան և ընկերներ

Սիդոնյա Վիրաբյան և ընկերներ

Մարիամ Մանասյան և ընկերներ

Ուրախ օտար լեզու ջոկատ

Հռիփսիմե Առաքելյան և ընկերներ

Սովորող-սովորեցնող

Կրթահամալիրի տեխնոպարկում

Ապարների զարմանահրաշ աշխարհում

Սովորող-սովորեցնող. Ավագ դպրոց

Բջջային հեռախոսների հավելվածներ

Ամփոփում (Առաջին շաբաթ)

Սեդա Վիրաբյան և ընկերներ — Ժամացույցների պատրաստում (Առաջին փուլ)

Անահիտ Ավագյան և րնկերներ

Բջջային հավելվածներ -Միջին դպրոց(Հասմիկ ՈՒզունյան և ընկերներ)- Ջոկատ անիվների վրա

Լիլիթ Սահակյան և ընկերներ — ինքնաշեն խաղալիքների ստեղծում

Երկրորդ շաբաթ

Հռիփսիմե Առաքելյան և ընկերներ — բնագիտական փորձերի փաթեթ

Անահիտ Ավագյան և ընկերներ — Ինքնաշեն խաղալիքներ

Արմինե Մովսիսյան և ընկերներ

Հռիփսիմե Առաքելյան և ընկերներ — Արհեստական ձյուն

Ինգա Անտոնյան և ընկերներ — Փորձեր ձվով

Երրորդ շաբաթ

Անահիտ Ավագյան և ընկերներ — Բնագիտական ուրախ փորձեր

Դիանա Գևորգյան և ընկերներ

« Ուրախիկներ ջոկատ» — Հասմիկ Ղազարյան և ընկերներ — Սեղանի խաղերի ստեղծում

Մարիամ Մանասյան և ընկերներ — Ինքնաշեն խաղալիքները ընտանեկան դպրոցում

Սաթեն Քարաջյան և ընկերներ

Մերի Գրիգորյան և ընկերներ

Սոնա Քեհեյան և ընկերներ

Լիլիթ Սահակյան և ընկերներ

Դիանա Գևորգյան և ընկերներ

Թեհմինե Հարությունյան և ընկերներ

Սիդոնյա Վիրաբյան և ընկերներ

Categories: Բնատեխնիկական ստուգատես 2024 | Оставьте комментарий

Навигация по записям

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....