Բնագիտական սեմինար դասվարների հետ

Վայրը — Արևելյան դպրոց, բնագիտա-հայրենագիտական կենտրոն

Ժամը — մարտի 27, ժամը 11.30

Բովանդակությունը — բնագիտական փորձեր դասվարների հետ։ Փորձի փոխանակում։

Անհրաժեշտ նյութեր — շաքար, մոմ, լուսնի, մեկանգամյա օգտագործման ափսե, կպչուն ժապավեն, փուչիկ, շյուղ, ջրաներկ։

Փորձ 1

1.Վերցրո՛ւ երեք կարճ մոմ, թափանցիկ բաժակ և մեկլիտրանոց տարա: Սեղանին դնենք և մոմերը վառենք: Ապա մոմերից մեկի վրա զգուշությամբ իջեցնենք բաժակը, մյուսի վրա՝ մեկլիտրանոց տարան, իսկ երրորդը թողնենք բաց: Մի փոքր սպասենք։
Ի՞նչ կատարվեց…

Փորձ 2
Տափակ ափսե, ջուր, մոմ, ապակե տարա։ Ափսեի մեջ մի փոքր ջուր ենք լցնում, մոմը դնում, մոմը վառում, ապակե տարան դնում վրան։
Ի՞նչ կատարվեց…

Փորձ 3
Փուչիկ, շյուղ, լեկոպլաստ (կպչուն ժապավեն)։ Փուչիկը փչում ենք, լեկոպլաստը փուչիկի երկու կողմերում խաչաձև կպցնում, շյուղը անցկացնում ենք միջով։
Ի՞նչ կատարվեց…

Փորձ 4
Անձեռոցիկը գունավորում ենք, ծայրը թրջում, դիտարկում։

Փորձ 5 Շաքարների շարում ենք ափսեի մեջ (տափակ որ շատ խորը ափսե)’ բրգաձև, ջրաներկով գունավորված ջուրը կամաց լցնում ենք ափսեի մեջ։

Ի՞նչ կատարվեց …

Փորձերը կատարելուց հետո մասնակիցները կներկայացնեն իրենց դիտարկումները, փորձերին անուն կդնեն։

Լուսաբանում’ Սեդա Վիրաբյանի

Categories: Մանկավարժական ճամբար, Բնագիտական փորձեր | Оставьте комментарий

Навигация по записям

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....