Գառնի ՍՊԱԾ

Garni

Երթուղի’ Երևան-Ողջաբերդ-Գառնի ՍՊԱԾ

Հեռավորությունը — 50 կմ

Ժամանակ — 50 րոպե

Մասնակիցներ — Արևելյան դպրոցի Ջոկատ անիվների վրա և Հեռադիտակ ջոկատի ճամբարականներ։

ՆպատակԵրկրաշարժ թեմայի շուրջ հունվարի 12-ին արշավում ենք դեպի Գառնի ՍՊԱԾ։

Մեկնում — Հունվարի 12-ին, ժամը 9.30

ժամանում — Ժամը 16.00

Մեթոդական — ճամբարականները ճանաչողական այցի շրջանակներում կհյուրընկալվեն ՀՀ ՆԳՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի «Գառնիի երկրաֆիզիկական դիտարան», որտեղ կմասնակցեն ՍՊՏԾ ՊՈԱԿ-ի բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության աշխատակիցների կողմից ներկայացվող սեյսմապաշտպանության թեմայով սեմինար-քննարկմանը (սահիկահանդեսի ցուցադրություն), անդրադարձ պատմական երկրաշարժերին, այնուհետև մուտք թունելախորշ և երկրաքիմիական լաբորատորիա, ինչպես նաև կծանոթանան սեյսմիկ վտանգի գնահատման աշխատանքներին: 

Նախապատրաստական աշխատանք — Դեկտեմբեր ամսին սովորողների հետ ուսումնասիրել ենք Երկրաշարժ  թեման, դիտել ֆիլմեր, կազմակերպել քննարկումներ, քննարկել ենք մարդու վարքագիծը երկրաշարժից առաջ, ժամանակ և հետո, որոշել ենք դպրոց-պարտեզի տարահանման ուղիները, ապահով անկյունները և այդ շրջանակում նախատեսել ենք հունվարյան ճամբարին ճամփորդություն դեպի Գառնի ՍՊԱԾ։

Հայրենագիտական կանգառներ

  • Ողջաբերդ — Չարենցի կամար
  • ԳԱՌՆԻ սեյսմիկ դիտակայան
  • Գառնու հեթանոսական տաճար:

Անհրաժեշտ իրեր՝

  • ջուր-ջրաման
  • բրդուճներ
  • տաք հագուստ, ձեռնոց, գլխարկ

Վարորդ — Սարգիս Ավագյան, Վարդանյան Անդրանիկ

Մեքենա — 60DQ077 Mersedes Sprinter,  10UF707 Mersedes Sprinter

Categories: Ձմեռային ուսումնական ճամբար, Ճամփորդություններ | Оставьте комментарий

Навигация по записям

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....