Ժայռ մարզա-հայրենագիտական ճամբար. 24.06-26.06

Захватить

Քարտեզագրող՝ Արմեն Ուլիխանյան

Հեռավորություն՝ 11O կմ

Ժամանակ՝  1Ժամ, 39 րոպե

Ժայռ մարզա-հայրենագիտական ​​ճամբարը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Սեւանա լճի ափին, դեպի Կարմիր տանող ճանապարհին: Ճամբարի տեւողությունը 3 օր:

Նպատակը — լող եւ լողուսուցում ,  հայրենագիտություն՝ տեղանունների ծագումնաբանություն, ճամբարային առօրյա, մարզական եւ բակային խաղեր,  վրանային ճամբարի հմտությունների ձեռքբերում, ծանոթացում Սեւանա լճին եւ նրա բնապահպանական խնդիրներին:

Պատասխանատուներ,  Իվետա Ջանազյան, Անահիտ Գեւորգյան, Ստելլա Մնացականյան

Մասնակիցներ `   Արևելյան և Միջին դպրոցի լողասեր ճամբարականներ

Արդյունքը  սովորողների եւ դասավանդողների հաշվետու նյութեր` հրապարակված

բլոգներում, կայքում

Բնապահպանական զրույց-քննարկումներ

  • Սևանա լիճ՝ ծագում, շրջապատող լեռնաշղթաներ, ավանդապատում
  • Լիճը, որպես քաղցրահամ ջրի մեծ ամբար — համեմատում Բայկալ լճի հետ
  • Անցած տարվա էկո-խնդիրը Սևանա լճի հետ կապված —  տարակարծիք, տարաբնույթ զրույցներ ծաղկող Սևանա լճի և կապտականաչավուն ջրիմուռների մասին

Կանգառներ

  • Առաջին հանրային լողափ — ընմիջում, լող
  • Հրազդան գետի տուտ
  • Ախթամար արձանի մոտ — պատշգամբ դեպի Սևան

Մասնակցին  անհրաժեշտ պարագաներ 

Ուսապարկ, քնապարկ
Անձնական հիգիենայի պարագաներ
Մարզական տաք հագուստ եւ կոշիկներ
Լողազգեստ, լողաթափ, արեևապաշտպան գլխարկ, արեևապաշտպան քսուկ, տաք հագուստ, գուլպաներ, սրբիչներ, լապտեր
Խաղեր, գնդակ, պարան, շախմատ,
Անհատական թվային միջոցներ-հեռախոս, լիցքավորիչ
Խոհանոցային սպասք `ափսե, բաժակ, պատառաքաղ, գդալ

Կազմակերպչական աշխատանք

Ջոկատավարներ — Ստելլա Մնացականյան, Անահիտ Գևորգյան

Լողուսուցում, խոհանոց — Իվետա Ջանազյան

Օր 1

09.00 Մեկնում Մայր դպրոցի տրասպորտների կայանատեղիից

1O.OO — Հանրային առաջին լողափ

11.OO — Հրազդան գետի տուտ

12.00 Ժամանում «Ժայռ»
12.00 — 13.00 տեղավորում
13.30 — 14.00 ճաշ
14.00 — 15.00 տեղանքի ծանոթացում. քարտեզագրում
15.00 — 16.00 ֆոտոպլեներ,ընթերցանություն
16.00 — 17.00 լող, հանգիստ լողափին
17.00 — 19.00 բակային խաղեր. քարկտիկ, յոթ քար, պահմտոցի
19.00 — 19.45 ընթրիք

20.00 — 21.00 Լողասեր համարձակների լող
20.00 — 21.00 Բնապահպանական քննարկումներ, զրույցներ. Սեւանա լիճ

21.00-22.00 -Երեկոյան ընդհանուր պարապմունք. երգեր, պարերգեր
22.00 — 22.30 հիգիենայի ժամ
22.30 քուն

Օր 2

O7.OO-O7.3O — Լողասեր համարձակների լող

8.00 — 9.00 վերկաց, վազք, մարմնամարզություն
9.00 — 9.30 նախաճաշ
9.30 — 10.30 Բնապահպանական քննարկումներ, զրույցներ. Սեւանա լիճ
10.30 — 12.00 լող, հանգիստ լողափին, ավազաթերապիա՝ քանդակներ, շինություններ
12.00 — 13.3O — Ընթերցանություն, խաղեր

14.00 ճաշ
14.30 — 15.30 բակային խաղեր
16.O0 — 19.00 լող, հանգիստ ափին , ավազաթերապիա՝ քանդակներ, շինություններ
19.00 — 20.00 ընթրիք

20.00 — 21.00 Լողասեր համարձակների լող
20.00 — 22.00 Երեկոյան ընդհանուր պարապմունք. երգեր, պարերգեր
22.00 — 22.30 հիգիենայի ժամ
22.30 քուն

Օր 3

O7.OO-O7.3O — Լողասեր համարձակների լող

8.00 — 9.00 վերկաց, վազք, մարմնամարզություն
9.00 — 9.30 նախաճաշ
9.30 — 10.00 տարածքի մաքրում
10.00 — 12.00 լող, հիգիենայի ժամ
13.00 — վերադարձ

 14.00- Քայլարշավ դեպի Ծովագյուղի Ազովի ձոր մատուռ

17.00 — Ժամանում Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղի

Սննդակարգ
I օր
Ճանապարհային բրդուճներ՝ հաց, պանիր, բանջարային խավիար, միրգ, քաղցրավենիք
Ճաշ — Վերմիշելով փլավ, պանիր, մածուն, հաց, աղցան, միրգ, լոլիկ, վարունգ
Ընթրիք _ Քաղցրավենիք, թեյ, պանիր, բրնձով շիլա
II օր
Նախաճաշ _ Թեյ, պանիր,  խտ. կաթ, կարագ, հաց, թթվասեր-կաթնաշոռ, քաղցրավենիք
Ճաշ _ հավով_ հազարով փլավ,  լոլիկ, վարունգ, դդմիկով աղցան, պանիր, բնական կոմպոտ
Ընթրիք — հնդկաձավարով փլավ, պանիր,  թեյ, քաղցրավենիք
III օր
Նախաճաշ -Թեյ, պանիր, հացով ձվածեղ, խտ. կաթ, հաց, կարագ, քաղցրավենիք
Ճաշ _ կարտոֆիլով պյուրե, աղցան,  պանիր, լոլիկ-վարունգ, հաց, բնական կոմպոտ
Ճանապարհային բրդուճներ՝ հաց, պանիր, բանջարային խավիար, լոլիկ, վարունգ, միրգ, քաղցրավենիք

 

Նախահաշիվ — 

Տրանսպորտ  — 3OOO

Սնունդ — 3OOO

Այլ ծախսեր — 1OOO

Հաշվետու նյութեր

Հունիսի 24_26, ԺԱՅՌ մարզահայրենագիտական ճամբարին մասնակցեցին Միջին դպրոցի 8 սովորող և Արևելյան դպրոցի 13 սովորող։

Չեմ կարող չնշել նկատելի փոփոխությունները՝

  • Հիգիենիկ սանհանգույցներ
  • Խոհանոցին մոտ գտնվող ջուրը
  • Հարմարավետ և տաք վրանները
  • Տիգրան Հակոբյանի ներկայությունը_ պարտաճանաչ, մշտական ճամբարի ղեկավար
  • Սառնարանի առկայություն

Առաջարկներ՝

  • Փակ պահարան_ ապահով փականով պահարան սննդի համար
Categories: Սովորողների ճամբար | Оставьте комментарий

Навигация по записям

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....