Արշավ դեպի Բջնի

Բջնի

Հեռավորություն՝ 50,3կմ

Ժամանակ ՝ 1 ժամ 13 րոպե

Գետը բնակավայրում նախագծի շրջանակում էկո-հայրենագետների և ընթերցասերների ջոկատները, 3-րդ դասարանցիների /ընկեր Սաթենիկ և ընկերներ, մուտք 4-րդ դասարան/, հետ արշավում են դեպի Բջնի հետևյալ ուղղությամբ՝ Երևան — Նոր Հաճնի կամուրջ  — Նոր Գեղի — Արգել — Քարաշամբ՝  Հրազդան և Քարաշամբ գետերի խառնարան — Արզական — Բջնի՝ հանքային աղբյուր:

Քայլարշավ՝ Բջնի Աստվածածին եկեղեցի — Բջնի ամրոց — սբ. Սարգիս

Էկո նախագիծ _ Հրազդան գետի ափամերձ շրջանի մաքրում հանքային ջրի հատվածում։

Գետը բնակավայրում նախագծի ստուգատեսային հարթակ՝

Հրազդան գետի աջ ափով՝ Նոր-Հաճնից մինչև Բջնի ընկած հատված՝ 28,2 կմ

Հրազդան

9.30 _ Մեկնում Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղիից
16.00 Ժամանում
Անհրաժեշտ իրեր
  • արևային գլխարկ
  • հեռադիտակ, կողմնացույց
  • ուսապարկ
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոց և պոլիէթիլենային տոպրակներ
  • ջրաման
  • օրապահիկ-բրդուճներ

Հաշվետու նյութեր-պատումներ՝

Հունիսի 4- ին նախատեսված նախագծով արշավեցինք դեպի Բջնի:

Նոր Հաճնի կամուրջից սկսած դեպի Բջնի մեզ ուղեկցում էր Հրազդան գետը՝ 28,2 կմ հատվածով: Մինչև Բջնի հասնել տարբեր հարթա-կանգատներից նայեցինք-ուսումնասիրեցինք Հրազդան գետն իր տարբեր երկրաբանական կառույցով հովիտներով՝ V-աձև, տաշտակաձև, աստիճանաձև ևայլն:

Բջնի հասնելուն պես Հրազդան գետի ափին նախաճաշելուց հետո սկսեցինք մեր քայլարշավ-վերելքը:

Ըստ մեր նախագծի քայլարշավը պետք է տևեր՝

Սուրբ Աստվածածին եկեղեցուց մինչև Բջնիի բերդի գագաթը՝ /15 րոպե/ և Սուրբ Սարգիս եկեղեցի /25 րոպե/, վայրէջք` 5-1Oրոպե — Սուրբ Սարգիս եկեղեցուց կարճ ճանապարհով իջնում ենք կենտրոնական փողոց: Ընդհանուր՝ 5O րոպեից մինչև  1 ժամ:

Սովորողները սկսեցինք հետևել ընթացքին…. շեղում եղավ միայն ամրոց բարձրանալուց՝ 18 րոպե:

Քայլարշավից հետո արշավախմբի հաջորդ կանգառը Հրազդան գետի մոտ, Բջնի գյուղից մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնական հանքային աղբյուրն էր:

Թրջվեցինք, լողացինք, խաղացինք և վերադարձանք:

Եվ այսպես…

Կարծում եմ նպատակահարմար է 1-3-րդ դասարանցիներին բարձունքի հաղթահարման նախագծին զուգահեռ իրականացնել տարբեր հեռավորության քայլարշավները: Քայլարշավները նույնպես համարվում են կարողություն և արշավային հմտության ձևավորում: Այս արշավը համապատասխանում է այդ տարիքային խմբին:

Թվում է թե, Սբ.Աստվածածին եկեղեցուց դեպի Բջնի ամրոց փորքիկ վերելք է… բայց արի ու տես այլ դպրոցի ուսուցիչներ և մի խումբ սովորողներ՝ կլինեին 6-8-րդ դասարանցիներ, վերելքը կիսատ թողնելով վերդարձան ու զարմացած էին մեր արշավախմբի փոքրիների կամքի վրա:

Սբ. Աստվածածին-Բջնիամրոց- սբ.Սարգիս եկեղեցի քայլարշավը նպատակահարմար է իրականացնել մի ուղղությամբ և սբ. Սարգիս եկեղեցու մոտից կարճ ճանապարհով իջնել դեպի Բջնի գյուղ:

Հետաքրիր էր փոքրիկների մեկնաբանությունը ճանապարհին ընտանի կենդանիներ տեսնելուց… ամենազվարճալի դեպքը, երբ մի փոքրիկ բադիկին նմանեցրեց ճագարին:

Այս անգամ արաշավի ժամապահներն էին Մինասյան Արամը և Ղազարյան Լիլիթը:

Արամ Մինասյան

Categories: Ճամփորդություններ, Սովորողների ճամբար | Оставьте комментарий

Навигация по записям

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....