Ուսումնական աշուն. Արշավ դեպի Նեղուցի սբ. Աստվածածին եկեղեցի

Ուսումնական աշուն 2018

Capture

Քարտեզագրողներ՝ Աղայան Մարի, Արեգ Սիմոնյան:

Մենք անցնելիքուղին նշված է մոխրագույնով:

«Բարձունքների հաղթահարում»«Զանգվի տուտից տուտ» նախագծերի շրջանակներում հոկտեմբերի 29-ին  արշավում ենք դեպի Արզական Նեղուցի սբ. Աստվածածին եկեղեցի, հետևյալ ուղիով՝ Նոր Հաճնի կամուրջ- Նոր Հաճնի Ամենափրկիչ եկեղեցու հարակից դիտակետ-հարթակ դեպի Հրազդանի կիրճ — Քարաշամբ՝ կանգառ Հրազդան գետի և վտակի խառնարանի մոտ-Արգել-Արզական: Արզական գյուղի գյուղապետարանից՝ քայլարշավ դեպի Նեղուցի սբ. Աստվածածին եկեղեցի:

Հրազդան գետի հոսքին հակառակ՝ Հաճնի կամրջից մինչ Արզական գյուղ: Ուսումնասիրում, քալարշավներ:

Շարժվում ենք Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղիից՝ 10.00:

Մասնակիցներ — Արևելյան դպրոցի 4-րդ դասարանցիներ

Պատասխանատուներ — Իվետա Ջանազյան, Անահիտ Գևորգյան

Ավանդական խաղերից խաղում ենք հալամուլա և հավալա:

Անհրաժեշտ գույք

  • Սպորտային հագուստ, կոշիկ
  • Արևային գլխարկ
  • Ջրաման, ջուր
  • Բրդուճներ
  • Ուսապարկ
  • Հեռադիտակ, կողմնացույց
  • Ընկույզ ուտելու ախորժակ
  • Հալամուլա — հավալա խաղալու բարձր տրամադրություն

Շարժվում ենք ժամը 10.00-ին, Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղիից:

Ցանկացողները գրանցվեն մինչև հոկտեմբերի 26-ը,  պատասխան նամակով կամ մեկնաբանությունների (comment) -ի բաժնում:

Սովորողների նախնական աշխատանքեր՝ քարտեզագրում, հետազոտում, պատումներ ուսումնասիրում….

Հայկ Աղլամազյան

Արսեն Աղաջանյան

Սյուզաննա Աբգարյան

Արեգ Սիմոնյան

Մարի Աղայան

Վիկտորիա Մինասյան

Լեո Աղաբեկյան

Հովհաննես Գալիկյան

Բաղդոյան Դավիթ

Categories: Ճամփորդություններ | Оставьте комментарий

Навигация по записям

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....