Արշավ դեպի Ապարան

Aparan

Հեռավորություն՝ 59,2կմ

Ժամանակ ՝ 1 ժամ 12 րոպե

Գետը բնակավայրում նախագծի շրջանակում, հունիսի 21_ին կրթահամալիրի կրտսեր դպրոցների դասավանդողների համար կազմակերպում ենք արշավ դեպի Ապարան, Քասախ գետի վրա գտնվող՝ Ապարանի ջրամբար — քայլարշավ Թուխ Մանուկ, սբ. Վարդան, սբ. Պողոս-Պետրոս:

Քայլարշավ՝Ապարանի ջրամբար — քայլարշավ Թուխ Մանուկ,սբ. Վարդան, սբ. Պողոս-Պետրոս:

9.30 _ Մեկնում՝ Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղիից
16.00 Անհայտ
Ապարանի ջրամբար արշավը տարատարիք սովորողների համար հետաքրքիր դիտման հարթակներով, ազգային ծեսեր անցկացնելու, միասին քայլելու հարմար ուղղություն է։ Մայիս_հունիս ամիսներին բազմաթիվ խմբերի եմ ուղեկցել դեպի ջրամբար։ Այս ուսուցչական արշավի նպատակներից մեկը փորձիս փոխանակումն է գործընկերներիս հետ։
Լինելով ուսուցմամբ ճամփորդող կրթահամալիր, կարծում եմ, մանկավարժական ճամբարներում պետք է ներառել նմանատիպ փորձի փոխանակումներով արշավները։
Անհրաժեշտ իրեր
  • արևային գլխարկ
  • հեռադիտակ, կողմնացույց
  • ուսապարկ
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոց և պոլիէթիլենային տոպրակներ
  • ջրաման
  • օրապահիկ-բրդուճներ
Categories: Ճամփորդություններ | Оставьте комментарий

Навигация по записям

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....