Մաշտոցներ բարձունքի հաղթահարում

Սեպտեմբերի 25-ին Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանցիները  «Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակներում արշավելու են Սևանա լիճ և հաղթահարելու ենք Մաշտոցներ բարձունքը հետևյալ երթուղով՝

Սևան քաղաք՝ սբ. Հրեշտակապետաց եկեղեցի — Սևանի Բուսաբանական այգի-Մաշտոցներ բարձունք — Սևանա լիճ:

Մեր արշավախումբն ուղեկցելու, համագործակցելու է կրտսեր սովորողներին։

Նկարագրություն — Սևան քաղաքից շարժվում ենք դեպի Հիդրոէլեկտրակայան, ապա Սևանի բուսաբանական այգի։ Շարունակում ճանապարհը դեպի Ցամաքաբերդ (հին Սևան-Դիլիջան մայրուղով), ամբողջ ճանապարհը հագեցած է հետաքրքիր դիտակետերով։ Ճանապարհից քայլք-բարձունք հաղթահարելով, մոտ 130-140 մետր դեպի Մաշտոցներ սրբավայրի բարձունք (մինչև 3-րդ դասարանցիների համար) և մոտ 200-220 մ Մաշտոցներ սրբավայրի լեռան բարձունք( 4-րդ դասարանից բարձր սովորողների համար)։ Վերևից երևում է Սևանա լիճը եզրավորող բոլոր լեռնաշղթաները’ Սևանի, Վարդենիսի, Գեղամա, Արեգունի։

Պատասխանատուներ — Իվետա Ջանազյան, Անահիտ Գևորգյան։

Մեկնում — 9.30 Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղիից

Ժամանում — մինչև 17.00 Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղի

Ծրագրում՝

Բարձունքի հաղթահարում

Նկարչական պլեներ (պատասխանատու’ Թեհմինե Հարությունյան)

Անհրաժեշտ իրեր՝

  • օրապահիկ — բրդուճներ
  • գլխարկ
  • հարմարավետ սպորտային հագուստ
  • լողազգեստ, սրբիչ
  • անհատական ախտահանիչ նյութեր

Հաշվետու նյութեր

Գեղամ Առաքելյան

Մանե Սարգսյան

Հարություն Ավագյան

Categories: Ճամփորդություններ | Оставьте комментарий

Навигация по записям

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Սմբատ Պետրոսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....